10/06/2019 13:08
Տեղեկատվական հոսքերը գնահատելով` որոշեցի հրաժարական տալ. Արտակ Զեյնալյան
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը օրերս հայտարարել էր հրաժարականի մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չնշեց՝ ինչ պատճառով է հրաժարական տվել:
«Տեղեկատվական հոսքերը գնահատելով՝ ես որոշեցի հրաժարական տալ», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զեյնալյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում դա, ասաց, որ այլ հարցերի չի պատասխանի և հիմա շտապում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելու: