10/06/2019 19:40
Սպիտակ տունն առաջարկել է հետաձգել Нuawei-ի գործունեության սահմանափակումները
Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրենի պաշտոնակատար Ռասել Վոութը կարծում է, որ հարկավոր է հետաձգել Нuawei-ի բիզնեսի նկատմամբ սահմանափակումների կիրառումը՝ հղում անելով այն դժվարությունները, որոնք այդ սահմանափակումները կստեղծեն Միանցյալ Նահանգների այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Չինաստանի հեռահաղորդակցական հսկայի տեխնոլոգիաները:
Այդ առաջարկությունը Վոութն արել է փոխնախագահ Մայք Փենսին և ինը կոնգրեսականի հասցեագրած նամակում, որը հասանելի է դարձել «The Wall Street Journal» թերթին:
Հունիսի 4-ով թվագրված նամակում առաջարկվում է հետաձգել Huawei-ի նկատմամբ ազգային պաշտպանության մասին օրենքի այն մասի կիրառումը, որտեղ կան մի քանի դրույթներ՝ ուղղված Huawei-ի եւ Չինաստանի այլ ֆիրմաների դեմ:
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Huawei-ը մտցրել է «սև ցուցակ»՝ Միացյալ Նահանգների ֆիրմաներին արգելելով տեխնոլոգիաներ վաճառել նրան և սահմանափակելով Չինաստանի ընկերության գործունեությունն ԱՄՆ-ի տարածքում:
Վոութն առաջարկում է, որ Չինաստանի հսկայի ամերիկյան գործընկերների սահմանափակումներն ուժի մեջ մտնեն օրենքի ընդունումից հետո ոչ թե երկու տարի անց, ինչպես նախատեսված է, այլ չորս տարի անց: