10/06/2019 20:46
Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրում է Մերձավոր Արևելքում լարվածության համար
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Զարիֆը Մերձավոր Արևելքում լարվածությունը կապում է ԱՄՆ-Իրան տնտեսական դիմակայության հետ:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նոր լարվածությունն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հրահրած տնտեսական պատերազմն է, լարվածության նվազումը հնարավոր է միայն այդ պատերազմը դադարեցնելուց հետո:
«Մենք վստահ ենք, որ Գերմանիան և ԵՄ-ն կկարողանան վճռորոշ դեր խաղալ այդ լարվածության նվազման գործում», - ասել է իրանցի նախարարը: