10/06/2019 12:37
Իրանի հետ Հայաստանի կապերը պայմաններ ստեղծեցին ԵԱՏՄ համար դուրս գալ մերձավոր Արևելքի տարածաշրջան. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ն հնարավորություն ստացավ խթանել արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը, ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Շնորհիվ ՀՀ-ի լրացուցիչ խթան է ստացել միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար դուրս գալ մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ԵԱՏՄ և անդամ պետությունները մի կողմից և Իրանի Իսլամական հանրապետության միջև մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվեց: Այն ստեղծվել է երեք տարի ժամետով, որի արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասով», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ազատ առևտրի գոտին հնարավորություն կընձեռի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի փոխադարձ առևտրի ծավալների մեծացմանը:
«Իրան և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության համար համաշխարահային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար», - հավելեց նա: