10/06/2019 20:39
Իրանը դժգոհ է միջուկային գործարքի գծով Եվրոպայի կողմից ձեռնարկված քայլերից
Եվրոպան մինչ այժմ միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կբավարարեին Թեհրանին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Այն, ինչ մինչ այժմ արել է Եվրոպան, մեզ չի գոհացնում, մենք այնքան էլ մեծ հույսեր չունենք INSTEX-ից», - Մուսավիի խոսքը մեջբերել է «Fars» գործակալությունն՝ ավելացնելով, որ Թեհրանը Եվրոպայից գործնական քայլեր չի տեսել միջուկային գործարքի գծով:
Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների INSTEX համատեղ մեխանիզմի գրանցման մասին:
Առաջին փուլում այն պետք է ապահովի դեղորայքի, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները: Ի շրջանցումն ամերիկայն պատժամիջոցների Իրանի հետ փոխգործակցության համար վճարային մեխանիզմի ստեղծման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսի 8-ին դուրս եկավ միջուկային գործարքից: