10/06/2019 20:27
Ալմաթիում սկսվել են ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները
Ղազախստանում կայացած նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհողները երկուշաբթի դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ, հայտնել է «Интерфакс»-ի թղթակիցը:
Հրապարակը և դրան հարող պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները:
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների ձերբակալություններ է կատարում, արդեն բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, որտեղ նախօրեին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ և բերման են ենթարկվել մարդիկ, ներկայում շրջապատված է «Ժաստար» հրապարակը, մայթերին շարված են հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ՝ վահաններով: Հրապարակում այս պահին մարդիկ չկան:
Հունիսի 9-ին Նուր Սուլթանում և Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել մոտ 500 մարդ:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի հայտարարել է ընտրություններում Քասըմ-Ժոմարտ Տոկաևի հարթանակի մասին: