10/06/2019 11:43
Հոնկոնգում ոստիկանները գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար
Հոնկոնգի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի դեմ բողոքի բազմահազարանոց ակցիայի մասնակիցների մի մասը կեսգիշերից հետո չի ցանկացել հեռանալ և փորձել է գրոհել Օրենսդիր խորհրդի շենքը, հայտնում է RTHK ռադիոհեռուսահաղորդումների կորպորացիան:
Կարգի պահապաններն ամբոխին կանգնեցրել են մետաղական արգելափակոցներով և արմատականորեն տրամադրված առանձին անձանց դեմ գործադրել են պղպեղագազ և մահակներ: Սկզբում բողոքի ակցիան խաղաղ էր ընթանում և կազմակերպված բնույթ էր կրում: Հոնկոնգի մի քանի հարյուր հազար բնակիչներ, որոշ գնահատումներով՝ մինչև 1 միլիոն մարդ, Վիկտորիայի զբոսայգուց երթով անցել են դեպի Ադմիրալտիի շրջանի կառավարական համալիր: Դրանով իսկ նրանք բողոք են հայտնել ՉԺՀ-ի հետ արտահանձնման օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ: