10/06/2019 12:51
Հունաստան-Հայաստան խաղը կսպասարկի Էստոնիայի մրցավարական անձնակազմը
Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը: Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը:
Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ):
Հանդիպումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կկայանա հունիսի 11-ին, խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: