11/06/2019 11:48
Արցախից վստահեցնում են՝ Հայաստանի ու Արցախի ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա
Հայաստանի ու Արցախի ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն:
Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց», - ասված է տարածած հաղորդագրությունում։