11/06/2019 13:04
Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող համագործակցության դրական կողմերը ստվերել. Կոպիրկին
Իրանի հանդեպ պատժամիջոցները չեն խանգարում ՌԴ-ին Իրանի հետ հարաբերությունները զարգացնել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ես Իրանի հարցերով փորձագետ չեմ ու չեմ կարող վերլուծություններ անել ՌԴ հետ հարաբերությունների մասով, այլ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունները բավականին արդյունավետ են: Պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունների հետ մեկտեղ՝ չեն կարող համագործակցության դրական կողմերը ստվերել», - ասաց դեսպանը:
Անդրադառնալով երեկ Իրանի կողմից ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը՝ դեպսանը նկատեց, որ այդ փաստաթուղթը խթան կհանդիսանա երկկողմանի համագործակցության համար:
«Այս փաստաթուղթը լրացուցիչ հնարավորություններ է բացելու համագործակցության համար», - նկատեց Կոպիրկինը: