11/06/2019 11:34
Նարինե Թուխիկյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Նարինե Թուխիկյանին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուխիկյանը վայր էր դրել պատգամավորի մանդատը: