11/06/2019 15:21
Աֆղանստանում «Թալիբանի» բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել
Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել, հայտնում է «Tolo News»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ըստ գործակալության՝ առնվազն 34 մարդ ազատ է արձակվել երկրի հյուսիս-արևելյան Բաղլան Գավառի բանտից: Տեղի ոստիկանությունից հաստատել են, որ ազատ արձակվածների շարքում կա 7 ոստիկան, 7 զինծառայող, ազգային անվտանգության տնօրինության 3 աշխատակից և 17 խաղաղ բնակիչ:
Նշվում է, որ ևս 13 մարդ ազատ է արձակվել Քունդուզ նահանգում գտնվող թալիբների բանտից: