11/06/2019 12:49
ԱՄՆ-ն պահանջագիր է ուղարկել Մեծ Բրիտանիա՝ Ասանժի արտահանձնման վերաբերյալ
Ամերիկյան արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր է ուղարկել Մեծ Բրիտանիայի իշխանություններին, հայտնել է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, հայտարարել է, թե պահանջագիրն ուղարկվել է հինգշաբթի: Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրի համաձայն՝ հարցումը պետք Է ուղարկվեր Ասանժի ձերբակալումից հետո 60 օրվա ընթացքում, այսինքն մինչև հունիսի 10-ը ներառյալ:
Հրատարակությունը նշում է, որ, փաստաթղթի համաձայն, արտահանձնման պահանջագիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ն այլևս չի կարողանա նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին: