11/06/2019 19:46
Սլեքլայնի սիրահարները հավաքվել են Ֆրանսիայում (Տեսանյութ)
Սլեքլայներները մրցումներ են անցկացրել ֆրանսիական ալպերում: Նրանք երկու լեռան միջև 800 մետր երկարությամբ ճոպան են անցկացրել:
Այն գտնվում է 300 մետր բարձրության վրա: Հաղթել է այն մասնակիցը, որն ամենից արագ է անցել ճոճվող պարանի վրայով:
Մաթթիս Ռեսները ճանապարհը հաղթահարել է 19 րոպե 50 վայրկյանում: Սլեքլայնն առաջին անգամ անցկացվել է նախորդ դարի 80-ականներին: