11/06/2019 13:29
Դոդոնը չեղարկել է խորհրդարանը լուծարելու հրամանագիրը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է Ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպի հրամանագիրը՝ խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Դոդոնը նման հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ֆիլիպի հրամանագիրը չի համապատասխանում սահմանադրության կանոններին: