11/06/2019 19:26
Կանադայում արգելել են անազատության մեջ պահել դելֆիններին ու կետերին
Կանադայի խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել երկրի տարածքում դելֆիններին և կետերին անազատության մեջ պահելու արգելքի օրինագծին:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պետության գեներալ-նահանգապետ Ժյուլի Փեյեթից թագավորական վավերացում ստանալուց հետո, ինչը կարող է տեղի ունենալ ամենակարճ ժամանակում։
S-203 համարի օրինագծի քննարկումը 2015 թվականին նախաձեռնել էր «Կանաչների կուսակցության» առաջնորդ Էլիզաբեթ Մեյը:
«Այսօր հիանալի օր է Կանադայի կենդանիների համար։ Կանադացիները պարզորոշ ասացին, որ իրենք ցանկանում են դադարեցնել անազատության մեջ դելֆիններ և կետեր պահելու դաժան պրակտիկան», - ասել է նա լրագրողներին։