11/06/2019 14:14
Կոնգրեսում պաշտպանությանը կտրամադրեն 733 մլրդ դոլար
Պենտագոնի բյուջեն 2020 ֆինանսական տարում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից, կկազմի 733 միլիարդ դոլար, 17 միլիարդով պակաս, քան մարտ ամսին խնդրել էր Վաշինգտոնի վարչակազմը, ասված է Միացյալ Նահանգների 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը պատրաստել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը (դեմոկրատ, Վաշինգտոնի նահանգից):
Նրա աշխատակազմը հունիսի 10-ին հրապարակել է այդ օրինագծի տեքստը, որը դարձել Է 2020 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի վարչակազմի բյուջետային պահանջի պատասխանը, որը Կոնգրես էր հանձնվել մարտի 11-ին: Սույն նախաձեռնությանը պետք է հավանություն տան ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, ինչից հետո այն կուղարկվի նախագահի ստորագրմանը: Մարտին Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրել էր 2020 ֆինանսական տարում պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկսով՝ մինչև 750 միլիարդ դոլար: