11/06/2019 18:56
Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու ու նույնն ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ։
«Սահմանաքանակները, որոնք Իրանի համար սահմանվել են ցածր հարստացված ուրանի և ծանր ջրի արտադրության առումով, ուղեկցվել են այդ համատեղ ծրագրում արձանագրված պայմանավորվածությամբ, ըստ որի Իրանը կիրականացնի այդ աշխատանքները, իսկ ավելցուկները, որոնք կգերազանցեն սահմանաքանակները, կվաճառի արտասահմանում, ինչն Էլ տեղի Է ունեցել այս բոլոր տարիներին: Այժմ Միացյալ Նահանգները բոլոր երկրներին արգելել է Իրանից գնել այդ ավելցուկները», - ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:
«Պայմանագրաունակության բացակայութունը, հավանաբար, ամենամեղմն է, որ կարելի է ասել, որովհետև առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու նպատակով», - ավելացրել է նա։