11/06/2019 13:13
Ղազախստանում անօրինական ակցիաներին մասնակցելու համար մոտ 700 մարդ է ձերբակալվել
Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-10-ին մոտ 700 մարդ են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար, լրագրողներին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը:
«Առաջին օրը 500 մարդ էր ձերբակալվել հանրահավաքների ժամանակ: Երկրորդ օրը մոտ 200 մարդ տեղափոխվել էր ոստիկանություն»,- ասել է Օրազը:
Ըստ նրա՝ երկու օրվա ընթացքում մոտ 500 մարդ է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ինչպես նշել են ՆԳՆ-ում, Նուր Սուլթան և Ալմաթի քաղաքներում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» ծայրահեղական կազմակերպության ակտhվ կողմնակիցները հունիսի 9-ին և 10-ին «անօրինական հանրահավաքներ են կազմակերպել ընտրությունների ժամանակ հասարակական իրադրությունն ապակայունացնելու համար»: