11/06/2019 11:08
Ճապոնիայի վարչապետը 40 տարում առաջին անգամ կայցելի Իրան
Ճապոնիայի վարչապետ Աբե Սինձոն հունիսի 12-14-ն այց է կատարելու Իրան, որտեղ հանդիպում կանցկացնի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:
«Ճապոնիայի վարչապետը կայցելի Իրան 40 տարուց ի վեր առաջին անգամ», — նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Նա հավելել է, որ 2019 թվականին լրանում է Իրանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակը: