11/06/2019 19:17
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 950-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 950 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 986 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 354 մարդ (107 կին, 180 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 632 մարդ (190 կին, 322 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 36 սիրիացի: