11/06/2019 18:47
Սորոսին մեղադրել են ԱՄՆ-ում սողացող հեղափոխության կազմակերպման համար
«Fox News»-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու համար:
«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ չափով է Սորոսը վերափոխում երկիրը, իսկ նրանք պետք է հասկանան դա», - հայտարարել է նա:
Կարլսոնը մատնանշել է Ֆիլադելֆիայի շրջանային դատավորի ընտրությունը՝ որպես Սորոսի ազդեցության ապացույց:
«Ֆիլադելֆիայում Սորոսը աջակցել է Լարի Կրասներին և վերջին տասը տարում սպանությունների մակարդակն այնտեղ ամենաբարձրն է», - ասել է Կարլսոնը:
Բացի այդ Սորոսին մեղադրել են դատախազությունը ֆինանսավորվելու ու շրջանային դատավորի ընտրությունները գնելու փորձերի մեջ: