11/06/2019 19:05
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ընտրությունը Brexit-ի շուրջ իրավիճակը չի փոխի
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ընտրությունը չի փոխի ԵՄ-ից երկրի ելքի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրավիճակը:
«Բոլորին է հայտնի՝ ինչ է դրված սեղանին, դա քննարկվել է ԵՄ անդամ բոլոր երկրների հետ բանակցություններում: Եվ նոր վարչապետի ընտրությունն, իհարկե, չի փոխի եղած իրավիճակը», - նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: