11/06/2019 13:18
Ռուսաստանը ԵԱՏՄ-ից միգրանտներին թոշակ է վճարելու
Ռուսական կողմը դրամական օգնություն է տրամադրելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրներից ժամանած աշխատելու նպատակով Դաշնության տարածք ժամանած անձանց: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն:
Արտասահմանցին ստանալու է երկրի Կենսաթոշակային հիմնադրամից թոշակ: Այդ հիմնադրամում նա աշխատել է, ներդրում է կատարել և ապահովագրական կենսաթոշակի իրավունք ստացել: Երկիրը նրան վճարելու է հայրենիք վերադառնալուց կամ ԵԱՏՄ այլ երկիր հեռանալուց հետո:
Նշվում է, որ նորարարությունը մշակվել է 2019 թվականի գարնանը: Հավանաբար, ԵԱՏՄ երկրները այն կստորագրեն մինչև տարվա վերջ: