11/06/2019 11:20
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,92 դոլարով՝ մինչև 62.32 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլնիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.73 դոլարով՝ մինչև 53.26 դոլար մեկ բարելի դիմաց: