12/06/2019 20:47
Huawei-ը չեղարկել է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով
«Huawei» ընկերությունը «Matebook» նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել է անորոշ ժամկետով, հայտնել է «The Information»-ը:
Նոր մոդելը Շանհայի «CES Asia 2019» ցուցահանդեսում հանրությանը պետք է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը «Huawei»-ը մտցրել էր սև ցուցակ, որն ընկերության առջև փակում է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր և տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: