Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ

12/06/2019 12:05

Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ


Չնայած հայ-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակին՝ կան ոլորտներ, որոնց զարգացման ցուցանիշները չեն գոհացնում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին։

Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում դեսպանն ասաց, որ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ կան։

Պարո՛ն Մանասարյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը։ Գոհացնո՞ւմ է այն Ձեզ։

- Ընդհանուր առմամբ, հայ-չինական հարաբերությունները բնականոն զարգանում են։ Կան ոլորտներ կամ ուղղություններ, որտեղ հարաբերությունների մակարդակն աննկարագրելի բարձր է և միևնույն ժամանակ առկա են ոլորտներ, որտեղ հնարավոր ներուժը շատ քիչ է բացահայտված։

Եթե մենք հայացք նետենք գոնե վերջին տասը տարվա կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ նվաճումները ակնհայտ են։ Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է և մեր հարաբերությունների հիմքում դրված է փոխադարձ հարգանք ու վստահություն։ Ի դեպ, դա պարզ երևաց ՀՀ վարչապետի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի վերջերս կայացած այցերի ժամանակ։

Բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշվում է, որ հայ-չինական բարեկամական, դիվանագիտական հարաբերությունները գերազանց վիճակում են, մինչդեռ նույնը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, այսինքն՝ այն ավելի խորացնելու, զարգացնելու տեղ կա։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

- Տնտեսական կապերը բազմազան երևույթ է, և ենթադրում եմ, որ խոսքը նաև ներդրումների մասին է։ Այո, այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Բայց անհրաժեշտ է, առաջին հերթին, հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը։

Հնարավոր ներդրողի համար ամենակարևորը ներդրումների օրենքով պաշտպանվածությունն ու օրենքի գերակայությունն է։ Այսօր Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո ներդրողն, առաջին հերթին, պաշտպանված է գործող օրենքով, ինչը սկսել է բերել իր առաջին արդյունքները:

Այսպես, Լոռու մարզում իրականացվում է հանքային ջրերի գործարանի հիմնադրումը, որի արտադրանքն ամբողջովին իրացվելու է Չինաստանում: Արդեն ստորագրվել է առաջին խոշոր գործարքը Երևանի կոնյակի գործարանի հետ։ Ստորագրված է համապատասխան արձանագրություն լեռնահանքաարդյունաբերության ոլորտում, որի համաձայն նախատեսվում է օգտագործել չինական ժամանակակից տեխնոլոգիաներ Հայաստանի ոսկու հանքաարդյունաբերության ոլորտում: Պատրաստ է ստորագրման արձանագրություն Հայաստանում նոր սերնդի արևային մարտկոցների գործարան հիմնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խոստովանել, որ չինական ներդրումների ծավալներն ուղղակիորեն կապված են Մեկ Գոտի Մեկ Ճանապարհ նախաձեռնությանը Հայաստանի գործնական ներգրավվածության հետ, ինչն իր դրական լուծումը գտել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում։

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք և պետք է պատրաստ լինենք լուրջ և հետևողական աշխատանքի։ Ամեն դեպքում, տնտեսական ապահովության և զարգացման առումով Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Վարչապետ Փաշինյանը Չինաստան այցից հետո հայտարարեց, որ ՉԺՀ  ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ի՞նչ ապրանքներ կարող է հայկական կողմն արտահանել Չինաստան, որ մինչ այս չէր արտահանում։

- Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցուցակում կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ալկոհոլային արտադրանքը՝ գինի, կոնյակ և այլն: Այստեղ, ինչպես և գրեթե բոլոր մյուս ոլորտներում, Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման կարիք կա և այս ուղղությամբ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որոնք հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ: Տվյալ պարագայում հարկ եմ համարում կարևորել երկու գործոն: Առաջինը՝ օնլայն մարքեթինգի գործոնն է՝ հաշվի առնելով չինական հասարակության շրջանում դրա մաքսիմալ հանրամատչելիությունն ու բարձր արդյունավետությունը: Այս ուղղությամբ Հայաստանը լայնածավալ աշխատանք ունի անելու: Երկրորդը չինական շուկայում հայ արտադրողների և նրանց արտադրանքի ֆիզիկական ներկայության հարցն է: Եվ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը ցուցահանդեսներն են: Հայ արտադրողները ինչքան շատ մասնակցեն չինական ցուցահանդեսների, այնքան հեշտ և արագ տեղի կունենա հայկական արտադրանքի և առհասարակ «Հայաստան բռենդի» ընդհանուր մուտքը չինական շուկա: Բացի ալկոհոլային արտադրանքից, չինական շուկայում նաև կարող են իրենց ուրույն տեղը ունենալ հայկական արտադրության տարատեսակ հանքային կամ գազավորված ջրեր, բնական հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոյացված արտադրանք, շոկոլադ, ինչպես նաև կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր և մետաղներ և այլն: Չինական շուկան պրակտիկորեն անսահման մեծ է և այստեղ հնարավորությունները տարատեսակ են և բազմաթիվ:

Ինչ վերաբերում է հայ-չինական առևտրի ընդհանուր ցուցանիշներին, պատկերը հետևյալն է. 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 600մլն. ԱՄՆ դոլար, որից՝ Հայաստանից արտահանումը շուրջ 120մլն ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանման ցուցանիշը փոքր ինչ նվազել է՝ կազմելով 110 մլն ԱՄՆ դոլար, սակայն շուրջ 40 տոկոս աճ է գրանցվել Չինաստանից ներմուծման թվում:

Այսպիսով,  2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 775 մլն ԱՄՆ դոլար: Երկկողմանի առևտրի աճը շարունակական բնույթ է կրում նաև 2019 թվականին։ Առաջին 4 ամիսների դրությամբ Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով ավելի քան 50 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չինաստանից Հայաստան ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով շուրջ 215 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարով: Գոհացուցիչ են արդյոք այս ցուցանիշները՝ այո՛, բավարա՞ր են՝ ո՛չ: Ինչպես արդեն նշեցի, չինական շուկան անսահման մեծ է, և այդ փաստը ենթադրում է միայն մի բան՝ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ:

Խնդրում եմ անդրադառնաք նաև Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցին։ Բացի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումից, այլ ի՞նչ ձեռքբերումներ եղան։

- Թույլ տվեք չհամաձայնել հարցի ձևակերպման հետ։

Մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումը ինքնանպատակ չէ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին և որը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման, ինչպես նաև ուղիղ օդային կապ հաստատելու հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այցին, ապա թե՛ Չինաստանի նախագահի, թե՛ Պետխորհրդի վարչապետի հետ նրա հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի հարցեր, ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնցից առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերն իրենց շարունակությունը կստանան աշնանը կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:        

Հայաստանի և Չինաստանի զբոսաշրջության մասին։ Անցած տարվա ընթացքում նշվեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եռապատկվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը չինացիների համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դարձել։ Ինչպիսի՞ն են այժմ տվյալները։

- Չինական զբոսաշրջային շուկայում նույնպես ունենք Հայաստանի ընդհանուր ճանաչելիության բարձրացման խնդիր: Բանն այն է, որ շարքային չինացի զբոսաշրջիկների մեծ մասը ընդհանրապես տեղեկացված չէ Հայաստանի մասին՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Այս մասով Չինաստանում նույնպես հսկայածավալ աշխատանքի հնարավորություն և համապատասխան աճի պոտենցիալ կա: Ինչ վերաբերում է զբոսաշրջային ներկայիս տվյալներին, ապա պատկերը ավելի քան գոհացուցիչ և կարելի է ասել հուսադրող ու մոտիվացնող է: Վերջին տարիներին Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճել է: 2017-ին այդ թիվը կազմել է 5747 մարդ՝ գրանցելով շուրջ 75 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: 2018-ին այս ցուցանիշը ևս աճել է շուրջ 60 տոկոսով՝ կազմելով արդեն 9189 մարդ: Եվ վերջապես 2019-ին Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակվում է աճել՝ առաջին եռամսյակի կտրվածքով կազմելով 1526 մարդ: Վերջինս շուրջ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի՞նչ են նշանակում այս ցուցանիշները: Համարել սա մեծ ձեռքբերում զբոսաշրջության ոլորտում, իհարկե, միամտություն կլինի՝ հաշվի առնելով, որ 2018-ին չինացի արտագնա զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում կազմել է շուրջ 150մլն մարդ: Մեր ցուցանիշները և դրանց դինամիկ աճը միայն մի բան կարող են փաստել՝ չինական զբոսաշրջային շուկան ունի անսահման մեծ աճի պոտենցիալ և այս ուղղությամբ Հայաստանը մեծ աշխատանք ունի անելու:

Պարո՛ն Մանասարյան, նախկինում խոսվում էր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին։ Ի՞նչ նորություն կա այդ ծրագրից։

- Պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը շարունակում է մնալ ակտուալ և կարևոր գործոն մեզ համար: Ներկայում, ցավոք, հայկական կողմի մասնակից ընկերությունը որոշ ներքին խնդիրների առաջ է կանգնած: Չինական կողմից գործընկեր CITIC կորպորացիան ըմբռնումով է մոտեցել այս խնդրին և համաձայնել է ժամանակավոր դադարեցնել ծրագրի շուրջ աշխատանքները և բոլոր կողմերի հետ համատեղ քննարկումների արդյունքում հասկանալ՝ արդյոք հայկական կողմից նույն ընկերությունը կկարողանա շարունակել աշխատանքները, թե՞ կարիք կլինի ներգրավել նոր գործընկերներ:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:39 Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պետք է ուղիղ ասել՝ ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի. Փաշինյան Այսօր, 12:31 Սրբուհի Գալյանը պաշտոններից ազատել է բոլոր տեղակալներին Այսօր, 12:27 Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Փաշինյանը հանձնարարեց՝ «second hand» ապրանքների կարգի օգնություն, եթե նույնիսկ եկել է, թող մաքսատնից հետ տան, ՀՀ-ն դրա կարիքն այլևս չունի (Տեսանյութ) Այսօր, 12:03 Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր Այսօր, 12:00 ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ Այսօր, 11:54 Բարերար-գործարարները տանում են մի տեղ քարեր են դնում, հետո մի մեծ քար էլ՝ գլխին, հավաքվում բացումն անում են, բայց դրանից համայնքում ոչ մի բան չի փոխվում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում է Այսօր, 11:32 Կորեան Հայաստանին շտապօգնության 6 մեքենա է տվել Այսօր, 11:29 «Ինտեր»-ում խաղ կառուցելու և մրցակցի գրոհները քանդելու գործում լավագույնը Մխիթարյանն է․ Բարելա Այսօր, 11:27 «Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք». Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ Այսօր, 11:23 Գյումրիում ճգնաժամային իրադարձություններից հետո մեզ հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:18 Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան Այսօր, 11:06 Պտղնիով անցնող տեղամասում տեղադրվել են լուսացույցներ. երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 10:55 Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով Այսօր, 10:53 Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին Այսօր, 10:50 2 կգ-ից ավելի մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:47 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների Այսօր, 10:44 2024-ի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման կարգը Այսօր, 10:34 «Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը». Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին Այսօր, 10:29 Ուժեղ քամու հետևանքով Լոռիում և Գեղարքունիքում վնասվել են ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր, տապալվել են ծառեր Այսօր, 10:28 Պայթյուն՝ ավտոմեքենայում Այսօր, 10:14 Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտում փոխգործակցությունը Այսօր, 09:55 Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 09:41 Ապարանի տարածաշրջանում բուք է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Փաշինյանն էլ է խոստովանում, որ ԱՆԻՖ-ը ձախողվել է, սակայն կոնկրետ ո՞վ, ինչպե՞ս տապալեց ծրագրերը և մսխեց բյուջեի գումարները Այսօր, 09:35 «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դպրոցի տնօրեններին շրջաբերականով զգուշացրել է՝ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ Այսօր, 09:34 «Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, Փաշինյանի իշխանությունն է ու նրա շուրջ հավաքված խումբը Այսօր, 09:30 Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում․ Փաշինյան Այսօր, 09:25 «Ժողովուրդ». Բացի հարստանալը՝ Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին Այսօր, 09:14 «Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի Այսօր, 09:13 «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ Այսօր, 09:12 «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը Այսօր, 09:09 #հատիկառհատիկ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես ժողովրդի շահաբաժին․ Փաշինյան Այսօր, 09:04 «Փաստ». Ովքե՞ր են ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում Այսօր, 08:59 «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա 18/12/2024 22:52 Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Աշոտյան 18/12/2024 22:51 Հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ժամանակի պահանջներին համապատասխան. Փաշինյան 18/12/2024 22:45 Նոր Հաճնում շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու մարմին 18/12/2024 22:17 ՌԴ-ում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները․ կան տասնյակ վիրավորներ և զոհ 18/12/2024 22:02 Դուք ասել եք՝ «ասեք՝ կանենք», հիմա 75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, փոխելո՞ւ եք ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին 18/12/2024 21:47 «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին 18/12/2024 21:40 Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին 18/12/2024 21:29 Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք. Մարության 18/12/2024 21:17 Ֆրանսիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին համերաշխության ուղերձի համար 18/12/2024 21:02 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 18/12/2024 20:36 Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները 18/12/2024 20:30 Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում 18/12/2024 20:20 Թքել է պետք այն «մտավորականի» դեմքին, մոռանալ ու արհամարհել նրան, ով… Սամվել Ֆարմանյանը՝ զորիբալայանների ու ռոբերտամիրխանյանների մասին 18/12/2024 20:13 Մարությանն ու Ավինյանը միմյանց մեղադրեցին ստելու մեջ. Մարությանը ձայնագրություն միացրեց և հայտարարեց՝ «Տիգրան Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց» 18/12/2024 19:45 Այսօրվա իշխանությունները մոռացել են, թե ինչի համար է հանրային տրանսպորտը, ես պնդում եմ՝ հնարավոր է 100 դրամով ունենալ որակյալ տրանսպորտ. Մարությանը՝ Ավինյանին 18/12/2024 19:36 Ադրբեջանցիները 13-րդ դարի պարսիկ հռչակավոր գիտնական համարում են ադրբեջանցի, իրականությունն այլ է. «Գեղարդ» հիմնադրամ 18/12/2024 19:13 10 մլն դրամ նվիրատվությունների պահանջը փորձում են ներկայացնել որպես ռեկետ, շորթում. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը՝ մեղադրանքների մասին 18/12/2024 18:49 Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ ուղեղի ցնցում է ստացել 18/12/2024 18:33 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը 18/12/2024 18:23 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ 18/12/2024 18:12 Եթե ​​Վրաստանն ընկնի ՌԴ վերահսկողության տակ, դա կազդի Հայաստանի եվրոպական ապագայի վրա․ Զուրաբիշվիլի 18/12/2024 17:54 Ի՞նչպիսի եղանակ է լինում Ամանորին Երևանում 18/12/2024 17:46 ՌԴ-ի հետ որևէ առնչություն չունի. Զախարովայի արձագանքը հարցին, թե ՌԴ-ն միջնորդե՞լ է, որ Հնդկաստանը զենք վաճառի Ադրբեջանին 18/12/2024 17:32 Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար. Զաքարյան 18/12/2024 17:20 Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը. Զախարովա 18/12/2024 17:12 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա. ՀՀ ԱԳ փոխնախարար 18/12/2024 17:04 Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում. Շարմազանով 18/12/2024 16:57 Զախարովան Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը ոչ բարեկամական քայլ է անվանել 18/12/2024 16:50 Արմավիրի քրեական ոստիկանները բացահատել են գողություններ բնակարանից և տերմինալից 18/12/2024 16:48 Նիկոլ Փաշինյանը Բայանդուրում ծանոթացել է ճանապարհի նորոգման աշխատանքներին 18/12/2024 16:37 «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է 18/12/2024 16:33 Բախվել են 2 «Nissan»-ներն ու «Opel»-ը, «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում. վիրավոր կա 18/12/2024 16:07 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025-ին. Արմեն Մելիքբեկյան 18/12/2024 15:53 Ռուբլու առքի միջին գինը 3.72 դրամ է, վաճառքինը՝ 4.02. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 18/12/2024 15:40 Աշխարհը բախվում է հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով․ Միրզոյան 18/12/2024 15:07 Հայտնի են 2024թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները. 37 ուսանող կստանա կրթաթոշակ 18/12/2024 14:57 Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից համաձայնությո՞ւն ստանա. հայկական կողմը չի մեկնաբանում 18/12/2024 14:41 «Կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել 18/12/2024 14:34 Դավիթ Խուդաթյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին 18/12/2024 14:29 Կարծում եմ՝ մոտ ժամանակներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում կլինի. Գրիգորյան 18/12/2024 14:26 Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու. ՀՀ փոխվարչապետը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին 18/12/2024 14:17 Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է 18/12/2024 14:16 Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այն ներդրողին, որի մասին պետք է երազենք, եթե ուզում ենք ունենալ հանքարդյունաբերության ոլորտ. Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի մասին 18/12/2024 14:05 Գնում ենք Գյումրի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18/12/2024 13:59 Գյումրեցի տղամարդն ապօրինի եղանակով տանը պատրաստել և իրացրել է օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ 18/12/2024 13:43 Լուսանկար` մեր մանկությունից. Աննա Հակոբյանը կիսվել է հիշողություններով 18/12/2024 13:37 ՆԳ նախարարն այցելել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր (Տեսանյութ) 18/12/2024 13:12 Մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով. չորս զինվորի կյանք խլած ՊՆ «Ուրալ»-ի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է 18/12/2024 13:10 Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 18/12/2024 13:06 Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել հայ-հունական բարեկամական հարաբերությունները 18/12/2024 13:01 Ղրղզստանը նոր վարչապետ ունի 18/12/2024 12:50 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 18/12/2024 12:43 Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել 18/12/2024 12:40 Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները. Պապոյան 18/12/2024 12:30 Արցախում մոտ 20 հայ է մնացել․ Ալիև 18/12/2024 12:18 0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար (Լուսանկարներ, Տեսանյութ) 18/12/2024 12:06 Բեռնված «KamAZ»-ը բախվել է հողաթմբին, ապա ժայռաբեկորին. վարորդը մահացել է 18/12/2024 11:59 Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ 18/12/2024 11:55 Հայաստանը պետք է կատարի երկու կետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև 18/12/2024 11:44 Հայաստանը վերածվել է ծուռ հայելիների թագավորության․ ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին» 18/12/2024 11:25 Նիկոլ Փաշինյանը Կատարի Էմիրին հրավիրել է Հայաստան 18/12/2024 11:21 Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է սոցիալական ցանցերի իր էջերում այս կամ այն թեմային անդրադառնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը