12/06/2019 10:40
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստն՝ այսօր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 16:30֊ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Գործը նախագահում է դատավոր Լիլիթ Սարգսյանը:
Տեղեկացնենք նաև, որ դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում: