12/06/2019 20:26
Բորիս Ջոնսոնը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը տվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը:
Չորեքշաբթի օրը ծրագրային ճառով հանդես գալով Լոնդոնում, քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը Եվրամիությունը կլքի հոկտեմբերի 31-ին:
«Երեք տարուց և Brexit-ի իրագործման բաց թողնված երկու վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք ԵՄ-ն լքել հոկտեմբերի 31-ին», - ասել է Ջոնսոնը, որը թորիների առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինելու հավակնորդների մրցարշավի ֆավորիտն է, հաշվի առնելով, որ պահպանողականները կառավարող կուսակցություն են:
«Եկել է այս երկիրը և այս հասարակությունը միավորելու ժամանակը», - ասել է Ջոնսոնը և ընդգծել՝ դա հնարավոր է միայն Եվրամիությունից դուրս գալով:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը պետք է հայտնի դառնա մինչև հուլիսի վերջը: