12/06/2019 20:12
Բրիտանացին վիճակախաղում 123 մլն ֆունտ է շահել
Մեծ Բրիտանիայի բնակիչը «EuroMillions» վիճակախաղում 123 մլն ֆունտ է շահել (156 մլն դոլար) և դարձել երկրում երրորդ խոշոր շահումի տերը, հայտնում է «Mirror»-ը՝ հղում անելով վիճակախաղի աշխատակից Էնդի Քարթերին:
Շահողին հաջողվել է կռահել 5 հիմնական թվերը և 2 «երջանիկ աստղերը»:
«EuroMillions» վիճակախաղի առաջին խաղարկությունը կատարվել է 2004 թվականի փետրվարի 13-ին երեք երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա:
2004թ.-ի հոկտեմբերին վիճակախաղին են միացել ևս վեց երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումը հարկվում է միայն Շվեյցարիայում:
Վիճակախաղի մեկ տոմսն արժե 2,5 եվրո: Վիճակախաղի մասնակիցներն են 200 միլիոն մարդ: