12/06/2019 21:11
Սան Ֆրանցիսկոյում ապագայի համբուրգեր են առաջարկում (Տեսանյութ)
Համբուրգեր, որին չի դիպչել մարդու ձեռք: Սան Ֆրանցիսկոյում մեծ պահանջարկ է վայլում «Creator» ռեստորանը: Խոհանոցում գործում է սենդվիչների պատրաստման ավտոմատ համակարգ՝ խոհարարներին փոխարինել են ռոբոտները:
Ապագայի համբուրգերներ համտեսելու համար հաստատության մոտ հերթեր են գոյանում: Ռեստորանի սեփականատերը նշել է, որ նախատեսում է անձնակազմն ամբողջովին ավտոմատացնել: