12/06/2019 21:06
Ճապոնիայում անցկացվել է աթոռներով մրցարշավ (Տեսանյութ)
Տոկիոյի հարևանությամբ գտնվող Հանյու քաղաքում անցկացվել է «Իսու Գրան Պրի» աթոռներով մրցարշավ:
Թիմերը՝ յուրաքանչյուրում երեք անդամ, կրել են պաշտպանիչ հագուստ:
Միջոցառումը տևել է 2 ժամ: Փոխադրամիջոցները՝ գրասենյակային աթոռները, իրենց հետ բերում էին մասնակիցները։
Միջոցառումն անցկացվում է 10-րդ անգամ: Այս տարի Կիոտոյի թիմին հաջողվել է պահպանել չեմպիոնի տիտղոսը:
Որպես պարգև նրանք ստացել են պատվոգիր և 90 կիլիոգրամ բրինձ: