12/06/2019 13:01
Հոնկոնգում ցուցարարներն առաջին հաջողությանն են հասել
Հոնկոգնում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ օրեսնդրությունը փոխելու կառավարության ծրագրերի, որոնց արդյունքում հնարավոր կլինի ենթադրյալ իրավախախտներին արտահանձնել Չինաստան:
Երկուշաբթի հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են հատուկ վարչական գոտու կառավարական թաղամասում, մինչդեռ կառավարությունը պատրաստվում էր համապատասխան օրինագծի քննարկմանը: Արդյունքում կառավարությունը ստիպված եղավ հետաձգել քննարկումը:
Զուհագեռաբար ցուցարարները փորձել են փակել տարածաշրջանի երկու առանցքային մայրուղիները, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հակակառավարական ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի 9-ին: Ըստ կազմակերպիչների, ցույցերի մեկնարկից ի վեր նախկին բրիտանական գաղութի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1 մլն մարդ: Ոստիկանությունը խոսում է 240 հազար ցուցարարի մասին:
Տարբեր միջազգային իրավապաշտպան խմբեր պարբերաբար հայտարարել են, որ իրենց տվյալներով, Չինաստանում չկա անկախ արդարադատություն, քանի որ դատարաններն իշխող Կոմունիստական կուսակցության հսկողության տակ են: Բացի այդ, Չինաստանում բազմաթիվ են անհիմն ձերբակալությունները, իսկ կասկածյալների հանդեպ կիրառվում են կտտանքներ, պնդում են իրավապաշտպանները: