12/06/2019 20:31
Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ներուժը սպառված է. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման ներուժը սպառվել է, երկրի իրադրությունն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է:
«Ճնշման ներուժը սպառվել է: Այժմ իրանցի ժողովուրդը զգալիորեն հանգիստ է», - ասել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ է, և նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին պատժամիջոցները համեմատության ոչ մի եզր չունեն այն բանի հետ, ինչ անում է Վաշինգտոնը:
Այնուամենայնիվ, Ռոհանին նշել է, որ չնայած դրան, Իրանում այժմ լավ վիճակ է։