12/06/2019 20:00
Իրանի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Շմիդը մեկնել է Թեհրան և Պարսից ծոցի երկրներ
Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը չորեքշաբթի պաշտոնական այցով ուղևորվել է Իրան և Պարսից ծոցի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Օման և Կատար՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը, ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
Շմիդն իրանական միջուկային ծրագրի գծով ԵՄ-ի քաղաքական տնօրենն է և գլխավոր բանակցորդը:
«ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը պաշտոնական այցով ուղևորվել է Պարսից ծոցի երկրներ: Սկզբում նա կայցելի ԱՄԷ, այնուհետև՝ Օման, Կատար և Իրան: Այցը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության նոր սրման պայմաններում և ապաէսկալացման ու երկխոսության առաջմղման կոչելու ևս մեկ հնարավորություն կդառնա ԵՄ-ի համար», - ասված է փաստաթղթում:
Կոսյանչիչը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերի հիմնական մասը կդառնա «Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման քննարկումը, որը մնում է համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության և միջուկային չտարածման ռեժիմի հանգուցային բաղադրիչը»: