12/06/2019 11:54
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը
Միացյալ Նահանգները մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային զենք վաճառել, քանի որ հակառակ դեպքում այս երկրները կսկսեն զենք գնել Ռուսաստանից և Չինաստանից, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը:
«Ինչպես Սաուդյան Արաբիայում, այնպես էլ ԱՄԷ-ում հարցը հետևյալն է. մենք նրանց սպառազինություն ենք վաճառում, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել: Այս ամենի էությունն այն է, որ նման իրավիճակում արձագանքեն լուրջ սպառնալիքներին, երկրորդ՝ եթե նրանք չգնեն ԱՄՆ-ից, իսկ մենք նրանց շատ հուսալի գործընկերն ենք, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ կգնեն կա՛մ Չինաստանից, կա՛մ Ռուսաստանից»,- լրագրողներին ասել է Շանահանը: