12/06/2019 13:56
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 25 չվերթ
25 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել չորեքշաբթի Մոսկվայի օդանավակայաններում, վկայում է «Яндекс.Расписания»-ն:
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 09.03-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել և չեղարկվել է 2-ական չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել և չեղարկվել է 6-ական:
«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 6 չվերթ, չեղարկվել՝ 3-ը:
«Ժուկովսկու» օդանավակայանի վերաբերյալ տվյալներ չեն բերվում: