12/06/2019 12:40
Մեքսիկայում կին լրագրող է սպանվել
Մեքսիկայի հարավ արևելքի Տաբասկոյի նահանգի Ուիմանիգիլիո շրջանում երեքշաբթի երեկոյան լրագրողուհի Նորմա Սարաբիան անհայտ հանցագործների կողմից սպանվել է իր տան մոտ, հայտնել է Milenio թերթը:
Նախնական տվյալով՝ հարձակմանը մասնակցել է զինված երկու տղամարդ, որոնց առայժմ չի հաջողվել բռնել: Իշխանությունները ձեռնամուխ են եղել սպանության հետաքննությանը: Հանցագործների հնարավոր շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Սարաբիան վերջին մի քանի տարիներին աշխատում էր Tabasco Hoy տարածաշրջանային թերթում:
Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից Մեքսիկայում սպանվել են ԶԼՄ-ների 145-ից ավելի աշխատակից: «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2018 թվականին լատինամերիկյան այդ երկրում բռնության զոհ է դարձել ինը լրագրող: