13/06/2019 19:33
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը ստորագրել է Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու խնդրագիրը
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդն ստորագրել է «WikiLeaks» կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը:
Այդ մասին նա հայտնել է BBC ռադիոկայանին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Լոնդոնի դատարանը:
«Կա Միացյալ Նահանգների կողմից արտահանձնման խնդրագիր, որը դատարանը քննելու է վաղը: Երեկ ես ստորագրեցի արտահանձման խնդրագիրը և վավերացրեցի այն», - ասել է նախարարը:
Հունիսի 11-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաստատել էր տեղեկատվությունը, որ Ասանժի արտահանձան պաշտոնական հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա: