13/06/2019 14:20
Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը. Վահե Գրիգորյան
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը, որը նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր, այսօր հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու այդ գործի վերաբերյալ ՍԴ-ում քննությանը։
«Ես այդ գործի քննությանը չեմ կարող մասնակցել, որևէ կարգավիճակով չեմ կարող մասնակցել», - խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը։
Նա մատնանշեց հայաստանայն օրենսդրության պահանջը, որը սահմանում է դատավորի՝ գործի քննության մասնակցության անհնարինությունը։ «Ես այդ գործի քննությանը մասնակցել եմ, եղել եմ ներկայացուցիչ և օրենքով չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը»։
Նշենք, որ Սահամանդրական դատարանը օրերս մեկ ամսով երկարաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։
Անդրադառնալով ընդհանրապես այս գործին, Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը պետք է մերժեր և չընդուներ վարույթ։
«Սահամանդրական դատարան ներկայացվել է մի դիմում, որը հիմա վիճարկման փուլում է, որը վերջնական չէ։ Վերաքննիչ քրեական դատարանը եթե վերացրեց այդ որոշումը, ապա դիմումն ինքնին վերացված է լինելու», - ասաց Գրիգորյանը։