13/06/2019 17:48
Ուգանդայում երկրորդ մարդն է մահացել Էբոլայից
Ուգանդայում երկրորդ մարդն է մահացել էբոլա տենդի վիրուսով վարակվելու հետևանքով։ Հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել է տասի, հայտնել է «Daily Monitor» տեղական թերթը՝ հղում անելով առողջապահության նախարարության մի աղբյուրի:
Ընդհանուր առմամբ Ուգանդայում գրանցվել է Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության երեք դեպք: Նրանց թվում կա մեկ երեխա՝ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ) ուղևորության պատմությամբ», որտեղ դիտվում է հիվանդության բռնկում:
Հետագայում նա մահացել է:
Ինչպես նշում է հրատարակությունը, նույն օրվա երեկոյան մահացել է երեխայի տատիկը, որի մոտ ավելի վաղ նույնպես հայտնաբերվել էր վտանգավոր վիրուսը:
Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարար Ջեյն Ռուտ Ասենգը, երկրում ևս յոթ մարդկանց մոտ Էբոլա վիրուս է կասկածվում, նրանք բոլորը մեկուսացված են: Այսպիսով, հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10-ի: