13/06/2019 20:00
Չավուշօղլու. Պենտագոնը չի ստիպի Թուրքիային հրաժարվել С-400-ից
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը՝ ռուսական C-400 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ, չի ստիպի Անկարային հրաժարվել դրանցից:
«Մենք չենք ասում, որ գնելու ենք С-400-ներ: Մենք արդեն գնել ենք: Եթե ԱՄՆ-ն անհանգստություն ունի С-400-ների և F-35-երի վերաբերյալ, ապա մեր առաջարկությունն է՝ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, և թող մասնագետներն ուսումնասիրեն հարցը... Նման նամակներից հետո (Պենտագոնից) Թուրքիան С-400-ներից չի հրաժարվի: Մենք պատասխան ենք պատրաստում այդ նամակին», - Չավուշօղլուի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Մոսկվայի հետ համաձայնագրի շրջանակում С-400-ների վերաբերյալ բանակցությունները շարունակվում են:
Զինիթահրթիռային համակարգերը Թուրքիային կմատակարարվեն նախատեսված ժամկետներում: