13/06/2019 19:21
Եվրամիությունում էլեկտրամոբիլներին «կստիպեն աղմկել»
Եվրամիությունում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում օրենք, որն էլեկտրամոբիլներին պարտավորեցնում է շարժվելիս ձայներ հանել: Այդ միջոցի նպատակն է վտանգից պաշտպանել հեծանվորդներին և հետիոտներին:
Այժմ ժամում մինչև 20 կիլոմետր արագության դեպքում Էլեկտրամոբիլներն ընթանում են անաղմուկ, քանի որ դրանցում ներքին այրման շարժիչ չկա:
Այժմ Եվրամիությունում վաճառվող էլեկտրամոբիլների վրա կսկսեն տեղակայել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք է փոխվեն արագությունից կախված. որքան արագ է ընթանում Էլեկտրամոբիլն, այնքան ավելի բարձր է ազդանշանը: