14/06/2019 22:23
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է մանդատից և դադարեցնում Կենտրոն TV եթերում իր հեռուստանախագիծը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։
Facebook-ի իր էջում նա գրել է. «Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:
Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով...»։