14/06/2019 09:33
«Հրապարակ». ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի և ավտոմեքենայի հրդեհի գործով։ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության։ «Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը և պատռել», - ասաց ՔԿ մամուլի խոսնակը։
ԲՀԿ-ում ասում են, որ գիտեն, թե ում ձեռքի գործն է «հրդեհի օպերացիան», գիտեն, որ դրա մասին տեղյակ են նաև իրավապահները, և Ծառուկյանից առաջ իրական կասկածյալներին պետք է հրավիրեին, սակայն ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել, եթե, իհարկե, մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա։ Նրան վկայի կարգավիճակով են հրավիրել, և, ըստ ՔԿ-ի, ԱԺ-ի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: