14/06/2019 19:45
Սերբիան պատրաստ է զորք տեղակայել Կոսովոյի տարածքում
Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Բելգրադը պատրաստ է զորքեր տեղակայել չճանաչված Կոսովոյի տարածքում, հայտնում է «Известия» թերթը:
Նրա խոսքով՝ Սերբիան նման քայլի կդիմի, եթե միջազգային հանրությունը սերբերին չպաշտպանի հանրապետության տարածքում:
Նա նաև ավելացրել է, որ Բելգրադը ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել:
Դաչիչը հույս է հայտնել, որ նման քայլեր «չեն պահանջվի»: