14/06/2019 11:17
Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
Վերաքննիչ քրեական գործերով դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 15։15-ին։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել։ Այս գործով մյուս մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանները ևս միացել էին ներկայացված միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը կողմնակալ է, իսկ այս բողոքների քննության համար նրա ընտրությունը կատարվել է խախտումներով։
Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել էին ներկայացված միջնորդությանը։