14/06/2019 19:34
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար թեկնածուների թիվը կրճատվել է
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոկը հանել է իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարից, փոխանցում է «Sky News»-ը:
Այսպիսով՝ թեկնածուների թիվը կրճատվել է մինչև 6-ի:
Նախօրեին կայացել է պահպանողական պատգամավորների քվեարկության առաջին փուլը: Արդյունքում պայքարից դուրս է մնացել երեք թեկնածու, առաջատար է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: