14/06/2019 20:17
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 փաստաթուղթ են ստորագրել
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Դրանցից գլխավորը դարձել է Բիշքեկի հռչակագիրը, որում արտացոլվել են համաձայնեցված մոտեցումները ՇՀԿ-ի գործունեության հետագա զարգացման վերաբերյալ։
Նաև ստորագրվել Է որոշում 2019-2020 թվականներին ՇՀԿ-ի Հակաթմրանյութային ռազմավարության կատարման գործողությունների ծրագրի կետերի իրացման աշխատանքային պլանի հաստատման մասին, որոշում՝ կազմակերպության պետությունների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ծրագրի հաստատման մասին, «ՇՀԿ-Աֆղանստան» շփման խմբի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, փաստաթուղթ, որը միտված է Աֆղանստանում իրադրության կարգավորմանը:
Բացի այդ, պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել տարբեր ոլորտներում և միջազգային այլ ինստիտուտների հետ կազմակերպության փոխգործակցության հարցում ՇՀԿ-ի երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ: