14/06/2019 20:07
Փարիզի Աստվածամոր տաճարի համար խոստացված նվիրատվություններից արվել է միայն 9 տոկոսը
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն է արվել հրդեհից մոտ երկու ամիս անց, հայտնել է «Franceinfo» ֆրանսիական ռադիոկայանը:
Խոսքը վերաբերում է 850 մլն եվրո ընդհանուր գումարից այն 80 մլն եվրոյին, որն առաջարկվել է չորս հիմնադրամներին և պետությանը:
Ըստ տեղեկությունների, միջոցները տրվում են գլխավորապես մասնավոր անձանց կողմից՝ բանկային փոխանցումների և չեկերի միջոցով:
200 մլն եվրո Առնոների ընտանիքից ու նրան պատկանող «LVMH - Louis Vuitton Moet Hennessy» խմբից և 100 մլն եվրո՝ ֆրանսիացի միլիարդատեր գործարարներ Պինոների ընտանիքից, որը «Artemis» և «Kering» ընկերությունների սեփականատերն է, վերակառուցման կոնկրետ փուլերի համար աստիճանաբար կփոխանցեն՝ նախահաշվին համապատասխան:
Առանձին ընկերություններ և մասնավոր անձինք արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նվիրատվություններ անելու մտադրությունից, քանի որ միջոցների հանգանակման արշավն առանց իրենց օգնության էլ հաջողությամբ է ընթանում:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մայիսին հավանություն է տվել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման օրինագծին:
Այն հարկային արտոնություններ է նախատեսում է այն մարդկանց համար, որոնք նվիրատվություններ կանեն տաճարի վերանորոգման համար: